Օռնելա Մուտին Facebook-ում գրառում է արել Հայաստան այցի մասին

14:00 • 23.07.15

Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել Հայաստան այցի մասին:

 

«Սիրում եմ ավանդույթները, համեղ հաց»,- գրել է դերասանուհին՝ տեղադրելով հաց պատրաստող կանանց հետ իր լուսանկարը:

 

Նա նաև Գեղարդի ճանապարհին վաճառվող համեղ ուտելիքների լուսանկարներ է տեղադրել:

 

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դերասանուհին Հայաստանում էր գտնվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հրավերի շրջանակներում:

 

Օռնելա Մուտին Facebook-ում գրառում է արել Հայաստան այցի մասին