Հարավային Տիրոլում բացվում է Զահա Հադիդի նախագծած լեռնային թանգարանը

23:25 • 24.07.15

 Ճարտարապետ Զահա Հադիդը հայտնի է իր հեքիաթային ու ֆուտուրիստական նախագծերով: Rbc.ru-ն ներկայացրել է նրա վերջին աշխատանքը` լեռնային թանգարան Հարավային Տիրոլում (Իտալիա), որը նախագծվել է հայտնի լեռնագնաց Ռեյնհոլդ Մեսների պատվերով:


Տեսողականորեն թվում է, թե թանգարանը ներկառուցված է լեռնալանջի մեջ: Ծովի մակարդակից 2275 մետր բարձրության վրա գտնվելու շնորհիվ թանգարանից 240 աստիճան անկյունով տեսարան է բացվում դեպի Ալպեր, Զիլերտալ հարթավայր և Մարմոլադա սառցադաշտ: Թանգարանի մուտքի մոտ  Հադիդը ապակե հովանոց է տեղադրել, որը սառցաբեկորի է նմանակում, իսկ ցուցասրահները  կառուցել է լաբիրինթոսի սկզբունքով:


Լեռնային թանգարանը կդառնա իտալացի լեռնագնաց Ռեյնհոլդ Մեսների  6-րդ գլուխգործոցը: Նա հանրահայտ է դարձել նրանով, որ առաջինն է հաղթահարել  Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր 14 լեռները, որոնց բարձրությունը 8000 մետր է և ավելի:
 

Հարավային Տիրոլում բացվում է Զահա Հադիդի նախագծած լեռնային թանգարանը