Հնդկաստանում ստեղծել են աշխարհում ամենամեծ կինոպաստառը
Հնդկաստանում ստեղծել են ամենամեծ պաստառը ֆիլմի համար։ Այն զբաղեցնում է 4.700 քմ տարածք։ Պաստառի միջոցով պատրաստվում են գովազդել «Բահուբալի» անվանումով ֆիլմը։ Ինչպես հայտնել է ֆիլմի ռեժիսոր Շրի Ռաջամուլին՝ պաստառն արդեն պաշտոնապես ընդունվել է Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի կողմից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այժմ մեր ռեկորդը պաշտոնապես հաստատվել է։ Շնորհավորում եմ իմ գործընկերներին»,- հայտարարել է ռեժիսորը։
Պաստառը հունիսի 27-ին տեղադրվել է բաց երկնքի տակ՝ Կոչի քաղաքում։ Նրա վրա 3 օր շարունակ աշխատել է մոտ 30 մարդ։
«Բահուբալի» ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 10-ին։ Ֆիլմն արդեն մի քանի ռեկորդ է սահմանել։ Օրինակ, այն առաջին հարավհնդկական ֆիլմն է, որը վարձույթում մոտ 50 մլն դոլար է վաստակել։
«Բախուբալի»-ն նաև ամենաթանկ ֆիլմն է Հնդկաստանի պատմության մեջ, նկարահանումների համար ծախսվել է մոտ 42 մլն դոլար։










