Մայքլ Ջեքսոնի հնչունային ռեժիսորը պահում է երգչի 20 չհրապարակված երգեր

09:32 • 24.07.15


Մայքլ Ջեքսոնի նախկին հնչունային ռեժիսոր Մայքլ Դարեմ Փրինսը իր համակարգչում պահում է երգչի 20 չհրապարակված երգեր, հայտնում է РИА Новости-ն։
 

Փրինսն աշխատել է Ջեքսոնի հետ 1995-ից, երբ լույս է տեսել նրա HIStory ալբոմը, և մինչև երգչի մահը 2009-ին։ Հենց հնչունային ռեժիսորի պատվին է փոփ-արքան իր որդուն անվանել՝ Փրինս Մայքլ Ջեքսոն։


«Իմ համակարգչում մնացել է 20 չհրապարակված երգ, բոլորն անավարտ են։ Սակայն ես իրավունք չունեմ երգերի անվանումները գրել, չեմ կարող նաև դրանք այժմ հասանելի դարձնել լսելու համար»,- ասել է Փրինսը։


Նրա խոսքով՝ այդ երգերը երկրպագուները կարող են լսել միայն այն դեպքում, եթե հայտնվի մեկը, ով կկարողանա երգել Ջեքսոնի հետ միասին, քանի որ ձայնագրություններում չկան կրկներգերը։ «Դա կորոշեն Ջեքսոնի ընտանիքը, նրա ժառանգները»,- նշել է Փրինսը։

Մայքլ Ջեքսոնի հնչունային ռեժիսորը պահում է երգչի 20 չհրապարակված երգեր