Prada-ն թողարկում է իր ամենամյա գրական մրցույթը
Prada նորաձևության տունը՝ իտալական Giangiacomo Feltrinelli Editore հրատարակչության հետ համատեղ, կանցկացնի միջազգային գրական մրցույթ` սկսնակ հեղինակների համար, գրում է buro247.ru-ն։
Ամենամյա միջազգային մրցույթը մեկնարկում է այսօր։ Սա նորաձևության տան և Ջանջակոմո Ֆելտրինելիի հրատարակչության 3-րդ համագործակցությունն է։
Եվ եթե առաջին մրցույթի թեման էր «Աշխարհը մեր շուրջ և մեր առօրյա կյանքը», ապա այս տարի կազմակերպիչներին հետաքրքրում է «Լույս, ստվերներ և տեսիլքներ։ Իրերը միշտ այն չեն, ինչ թվում են» թեման։
Ի դեպ, մրցույթն ունի նաև մրցանակ։ Մրցույթը կտևի մինչև օգոստոսի 31-ը, իսկ մասնակցել կարող է յուրաքանչյուրը։










