«Գլադիատորի» ռեժիսորը ֆիլմ կնկարի մեքսիկացի նարկոբարոն Թզուկի մասին
Բրիտանացի անվանի ռեժիսոր Ռիդլի Սքոթը ֆիլմ կնկարահանի Խոակին Թզուկ Գուսմանի մասին, որը վերջերս փախել էր բանտից:
Interfax-ը մանրամասնում է, որ ֆիլմը կնկարահանի Fox կինոստուդիան ըստ Դոն Ուինսլոուի «Կարտել» վեպի, որը հենց պատմում է Գուսմանի մասին:
Առայժմ անհայտ է` ինչ վերնագիր կունենա ֆիլմը, ովքեր կլինեն գլխավոր դերակատարները:
Գուսմանը ԱՄՆ-ի և Մեքսիկայի ամենաորոնվող հանցագործներից մեկն է, նա աշխարհում ամենախոշոր` «Սինալոա» նարկոկարտելի պարագլուխն էր: Թզուկը բանտերից փախել է 3 անգամ` վերջին անգամ` 2015-ի հուլիսին:
Ռիդլի Սքոթը հայաստանցի հանդիսատեսին հայտնի է ավելի շատ իր «Գլադիատորը» ֆիլմով:










