Ներկայացվել է Maze Runner ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը (տեսանյութ)
20th Century Fox ընկերությունը ներկայացրել է Maze Runner: The Scorch Trials ֆիլմի թրեյլերը, որը Maze Runner ֆիլմի երկրորդ մասն է։
Դեռահասների մասին պատմող ֆիլմում նրանք բանտարկված են առեղծվածային լաբիրինթում, որից փորձում են փախչել և երբ նրանց դա հաջողվում է, նրանց անակնկալ է սպասվում։
Երկրորդ մասում դեռահասները կկարողանան պարզել ինչ է պատահել մարդկությանը և ինչ վիրուսի մասին էր խոսում ֆիլմի հերոսուհիներից մեկը։
Նշվում է, որ Maze Runner-ը նկարահանվել է Ջեյմս Դեշների վեպերի հիման վրա։ Ֆիլմի առաջին մասն աշխարհում հավաքել է 340 մլն դոլար, մինչդեռ նկարահանումների վրա ծախսվել էր ընդամենը 34 մլն դոլար։
Ֆիլմում նկարահանվել են Դիլան Օ՚Բրայանը, Տոմաս Սանգստերը և Կայա Սկոդելարիոն։
Ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան նախատեսվում է 2015-ի սեպտեմբերի 18-ին։










