Մայքլ Ջեքսոնը ցանկանում էր մարմնավորել Ջա-Ջա Բինքսի կերպարը «Աստղային պատերազմներ» ֆիլմում
Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը ժամանակին երազել է մարմնավորել «Աստղային պատերազմներ. Էպիզոդ I. Թաքնված սպառնալիք» ֆիլմում (1999) այլմոլորակային Ջա-Ջա Բինքսի դերը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` հղում անելով Vice պարբերականին, որն էլ մեջբերում է հարցազրույցը դերասան Ահմեդ Բեսթի հետ, ով էլ խաղացել է այդ դերը:
Բեսթի խոսքով` ֆիլմաշարի տարբեր մասերի ռեժիսոր Ջորջ Լուկասն իրենց ծանոթացրել է Ջեքսոնի հետ «Ուեմբլի» ստադիոնում նրա համերգներից մեկի ավարտին: «Ջորջն ինձ ներկայացրեց ինչպես Ջա-Ջա, ինչը տարօրինակ էր: Մայքլն ասաց. «Բայց լավ է»: Նրա հեռանալուց հետո ես հետաքրքրվեցի, թե ինչու Ջորջն ինձ այդպես ներկայացրեց, և նա ասաց, որ Ջեքսոնն ինքն էր ցանկանում խաղալ այդ կերպարը` կոստյումով և գրիմով, իսկ ռեժիսորն ուզում էր նաև հատուկ էֆեկտներ կիրառել կերպարի համար»- կիսվել է Բեսթը:
Հայտնի է, որ Մայքլ Ջեքսոնը «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի մեծ երկրպագու էր: Նրա հավաքածուում իրենց տեղն էին գտել Դարթ Վեյդերի և այլ կերպարների արձանիկներ:










