Հալեպի հին հայկական եկեղեցին ու ևս 5 հրաշալիք, որ այլևս չենք տեսնի` «Իսլամական պետության» պատճառով. լուսանկարներ

00:15 • 25.07.15

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաընկերությունը անդրադարձել է «Իսլամական պետություն» խմբավորման մշակութային բարբարոսությանը և մասնավորապես 6 հին կոթողների, որոնք այլևս ոչ ոք չի տեսնի:

 

Ըստ աղբյուրի` մեկ տարվա ընթացքում տարածվելուց հետո ԻՊ-ն ոչ միայն մարդկանց  է ոչնչացնում, այլև մարդկության պատմությունը: Այդպես` այս ահաբեկիչների ձեռքից արդեն մոտ 2500 տաճար, մզկիթ ու հուշարձան է տուժել` հիմնականում Սիրիայի ու Իրաքի տարածքում:

 

Արդեն անհետ կորսված մշակութային արժեքների շարքում են`

 

Հալեպի Քառասուն մանկանց հին հայկական եկեղեցին, որի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1476-ին: Իր ժամանակակից տեսքը եկեղեցին ձեռք էր բերել 1616-ին: Կառուցված էր հայկական եկեղեցաշինության ավանդույթներով` խիստ ու ասկետիկ: 1912-ին եկեղեցու շինությանը հավելվել էր զանգակատունը, որը համարվում էր Հալեպում բարոկկոյի ճարտարապետության եզակի նմուշներից:

 

Ավերված եկեղեցու լուսանկարները համացանցում էին հայտնվել ապրիլին: Տարբեր տվյալների համաձայն` եկեղեցին ոչնչացվել էր պայթուցիկներով կամ գնդակոծությամբ:

Մյուս կորսված հրաշալիքների թվում են`

 

Իրաքի Մոսուլ քաղաքի թանգարանը, որում ասորական և պարթևական արվեստի հին նմուշներ էին պահվում:

 

Ինչպես նաև` Բաղդադի թանգարանը

 

Նեմրութ հնավայր քաղաքի ավերակները, որտեղ իսլամիստները «աշխատել էին» մուրճերով ու բուլդոզերներով

 

 

Հաթրա հին քաղաքը, որը հիմնվել էր Սելևկյանների օրոք մ.թ.ա. 3-րդ դարում և որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում էր:

 

Հունան մարգարեի մզկիթը և մարգարեի դամբարանը Իրաքի Մոսուլ քաղաքում` Նինվե քաղաքի ֆոնին

 

Սիրիայի Պալմիրա հնավայր քաղաքի ավերակները, որը անտիկ շրջանի ամենալավ պահպանված հուշարձաններից է: Հունիսից ի վեր քաղաքի հնությունների ճակատագրի մասին հավաստի տեղեկություններ չկան. ըստ լուրերի` հնությունները ականապատված են:

 

Հալեպի հին հայկական եկեղեցին ու ևս 5 հրաշալիք, որ այլևս չենք տեսնի` «Իսլամական պետության» պատճառով. լուսանկարներ