Ռասել Քրոուին առաջարկել են մարմնավորել գլխավոր դերը «Քինգ Քոնգի» մասին նոր ֆիլմում
Legendary Pictures կինոստուդիան Ռասել Քրոուին առաջարկել է մարմնավորել գլխավոր հերոսի կերպարը «Քինգ Քոնգ. Գանգի կղզին» բլոկբաստերում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` The Wrap պարբերականին հղումով, դերասանը որոշում կկայացնի միայն սցենարի վերջնական տարբերակն ընթերցելուց հետո:
Կանացի գլխավոր դերի մարմնավորման համար կինոստուդիան բանակցություններ է վարում դերասանուհի Բրի Լարսոնի հետ, ով հայտնի է կատակերգություններից: Ֆիլմի ռեժիսորն է Ջորդան Ֆոգտ-Ռոբերտսը, իսկ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի մարտի 10-ին:
«Գանգի կղզու» սյուժեն գաղտնի չի պահվում, սակայն ներկա պահին սցենարիստներ Ջոն Գեյթինսը և Մաքս Բորենստինը պատրաստում են վերջնական սցենարի սևագիրը:
Փիթեր Ջեքսոնի «Քինգ Քոնգ» ֆիլմը վարձույթում ավելի քան 550 մլն դոլար է հավաքել:










