Ռուբեն Սասունցին և Գոհար Հովհաննիսյանն անակնկալ ունեն. Life.panorama.am
Ազգագրական երգերի կատարողներ Ռուբեն Սասունցին և Գոհար Հովհաննիսյանը շուտով նոր անակնկալ կմատուցեն իրենց երկրպագուներին: Life.panorama.am-ին Ռուբեն Սասունցին տեղեկացրել է, որ Գոհար Հովհաննիսյանի հետ նոր զուգերգ են ձայնագրել, որի տեսահոլովակը կներկայացնեն մինչ սեպտեմբեր:
«Երգը, որ ընտրել ենք ես և Գոհարը, գրել է գուսան Հայկազունին, այն Զորավար Անդրանիկի վերադարձի մասին է: Արդեն ձայնագրվել ենք Հայկոյի «H-studio» ձայնագրման ստուդիայում, իսկ օգոստոսի 2-ին և 3-ին կնկարահանենք տեսահոլովակը: Պետք է ասեմ, որ տեսահոլովակի սցենարական լուծումների հարցում ես ինքս էլ մասնակցություն կունենամ: Նախատեսել ենք տեսահոլովակում ստանալ հայկական, ազգային-ծիսական իրավիճակներ, իսկ տեսահոլովակի վերջում շատ հետաքրքիր կերպով կերևա Զորավար Անդրանիկի պատկերը: Ի դեպ. տեսահոլովակում իրենց մասնակցությունը կունենան նաև «Տարոնցիներ» երգի-պարի համույթը»,- պատմել է Ռուբեն Սասունցին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










