«Մալիբուի փրկարարները» հայտնի սերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի
Լուսանկարը՝ ex.ua-ի
Ամերիկացի ռեժիսոր Սեթ Գորդոնը պատրաստվում է լիամետրաժ ֆիլմի նկարահանումներին, որը հիմնված է լինելու «Մալիբուի փրկարարները» հայտնի սերիալի վրա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Variety ամսագրին։
Նախագծի հեղինակը հոլիվուդյան Paramount Pictures կինոընկերությունն է։ Գլխավոր դերը ֆիլմում կկատարի Դուեյն Ջոնսոնը։ Սցենարը գրում են Դեմիեն Շենոնը և Մարկ Սվիֆթը։
«Դեռևս չկա բավականաչափ տեղեկություն սյուժեի մասին, սակայն իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ստուդիան ցանկանում է կատակերգություն նկարահանել»,- նշել է պարբերականը։










