Ֆրանսիան սոցիալական խնամարկյալների երկիր է. Ժերար Դեպարդյո
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյոն կարծում է, որ Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները հանրապետությունը վերածել են «սոցիալական խնամարկյալների երկրի»՝ ստեղծելով պայմաններ, որոնց դեպքում «աշխատանքը հակակրանք է առաջացնում մարդկանց մոտ», գրում է РИА Новости-ն։
Դերասանը նման կարծիք է հայտնել «Беларусь 1» ալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Դա սոցիալական խնամարկյալների երկիր է, ինձ թվում է՝ այնտեղ արել են այնպես, որ աշխատանքը հակակրանք առաջացնի մարդկանց մոտ։ Նախկինում լավ էր, իսկ այժմ պարզապես աղետ է, ավելի վատ է, քան Հունաստանում»,- ասել է Դեպարդյոն։
Միևնույն ժամանակ, նա լավ է արտահայտվել գործազրկության դեմ բելառուսական պայքարի մասին։
«Ես գիտեմ, որ Ֆրանսիայում կան միլիոնավոր գործազուրկներ, նրանք ապրում են նպաստով, հետևաբար՝ աշխատելու կարիք էլ չունեն, քանի որ նրանց հենց այնպես գումար են տալիս, իսկ Բելառուսում որոշակի պահից սկսած այդ մարդիկ պետք է տուգանք վճարեն չաշխատելու համար։ Եվ դա հրաշալի է»,- ասել է դերասանը։
Նրա կարծիքով՝ հենց դա է ժողովրդավարությունը։










