Բրազիլիայում Մայքլ Ջեքսոնի 87-ամյա հորը հիվանդանոց են տեղափոխել. ԶԼՄ-ներ
Լուսանկարը՝ ТАСС/EPA/IAN LANGSDON-ի
Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի 87-ամյա հայրը կաթված է ստացել, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել, գրում է ТАСС գործակալությունը՝ բրազիլական Globo թերթին հղումով։
Թերթի տվյալների համաձայն՝ Ջո Ջեքսոնին տեղափոխել են Սան Պաուլուի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Պարբերականը նշում է, որ մինչ այդ Ջո Ջեքսոնի մոտ առիթմիա էին ախտորոշել։
Նա Բրազիլիա է ժամանել հուլիսի 26-ին՝ իր 87-ամյակը նշելու համար։










