Ալլա Պուգաչովան ցանկանում է Իսրայելի քաղաքացիություն ստանալ. ԶԼՄ-ներ

13:48 • 27.07.15

Լուսանկարը՝ starslife.ru-ի

 

Արդեն երկու տարի է՝ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան գարնանը և ամռանը լքում է Ռուսաստանը՝ Իսրայելում հանգստանալու և առողջությունը լավացնելու համար։ Ընդհանրապես, այդ երկրի հետ նրա կյանքում շատ իրադարձություններ են կապված, օրինակ՝ նա Երուսաղեմում է ամուսնացել Ֆիլիպ Կիրկորովի հետ, գրում է segodnya.ua-ն։

 

Իսկ վերջերս նա մասնակցել է իսրայելցի Սեմյոն Մոգիլևսկու ծննդյան օրվան։ Լուրեր են պտտվում, որ նա է օգնում Պուգաչովային բոլոր գործերում, մասնավորապես՝ անշարժ գույք գնելու հարցում։ Վերջինս մտադիր է տուն գնել Կեսարիայում։

 

Ի դեպ, տան գներն այդ հանգստավայրում սկսվում են 1 մլն եվրոյից և հասնում են մինչև 9 մլն դոլարի։ «Իսրայելում է ապրում Մաքսիմ Գալկինի եղբայրը՝ Դմիտրին։ Նա արդեն բնակարան ունի Կեսարիայում։ Ընդհանուր ծանոթների միջոցով գիտեմ, որ Պուգաչովան մտածում է իսրայելական քաղաքացիություն ստանալու մասին»,- նշում «Экспресс газета»-ի աղբյուրը։

Ալլա Պուգաչովան ցանկանում է Իսրայելի քաղաքացիություն ստանալ. ԶԼՄ-ներ