Ռեփեր Սնուփ Դոգը հայտարարել է, որ այլևս երբեք հյուրախաղերով չի մեկնի Շվեդիա

14:49 • 27.07.15

Լուսանկարը՝ EPA/ETIENNE LAURENT-ի

 

Հայտնի ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը շվեդ ոստիկաններին մեղադրել է ռասիզմի համար։ Նա խոստացել է այլևս երբեք համերգներով չմեկնել Շվեդիա, գրում է ТАСС գործակալությունը։ 

 

«Ներողություն եմ խնդրում իմ բոլոր շվեդ երկրպագուներից, սակայն ես երբեք չեմ վերադառնա այդ երկիր: Կարող եք շնորհակալություն հայտնել ոստիկանությանը»,- հայտարարել է ռեփերն իր բլոգում տեղադրված տեսանյութում։

 

Նա իր կոչը նկարահանել է իրեն ձերբակալելուց անմիջապես հետո։

 

Երաժշտի կարծիքով՝ իրավապահներն իրեն ձերբակալել են ռասիստական շարժառիթներից ելնելով, սակայն իրավապահները TMZ ամսագրին տված հարցազրույցում հայտնել են, որ Շվեդիայում իրենք այդպես չեն աշխատում։

 

Հիշեցնենք, որ Շվեդիայում հայտնի ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը ոստիկանական բաժանմունք էր տարվել՝ թմրանյութեր օգտագործելու կասկածանքով։

Ռեփեր Սնուփ Դոգը հայտարարել է, որ այլևս երբեք հյուրախաղերով չի մեկնի Շվեդիա