Ռեփեր Սնուփ Դոգին ոստիկանական բաժանմունք են տարել՝ թմրանյութեր օգտագործելու կասկածաքով
Շվեդիայում հայտնի ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը ոստիկանական բաժանմունք է տարվել՝ թմրանյութեր օգտագործելու կասկածանքով, գրում է ntv.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը գիշերը շվեդական Ուպսալա քաղաքում:
Սնուփ Դոգը վերադառնալիս է եղել տեղի ակումբներից մեկում համերգից, երբ ոստիկանները կանգնեցրել են նրա ավտոմեքենան:
Իրավապահների մոտ կասկած է առաջացել, որ երաժիշտը թմրանյութերի ազդեցության տակ է գտնվում: Ռեփերը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք և մեզի անալիզներ հանձնել, ինչից հետո նրան բաց են թողել։ Անալիզի արդյունքների մասին չի հաղորդվում։










