Երևանի Ազնավուրի անվան հրապարակում տանգոյի երեկո է անցկացվել

13:02 • 27.07.15

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկ երեկոյան տեղի է ունեցել «Երևանյան ամառ 2015»-ի ծրագրային հերթական համերգը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
 

«Ամբասադոր» երաժշտախմբի կատարմամբ համերգային ծրագրում հնչել են աշխարհահռչակ կոմպոզիտորների, մասնավորապես` Աստոր Պիացոլայի հանրաճանաչ ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսաստանցի հեղինակների մեղեդիներ՝ հանրահայտ ֆիլմերից։

 

Երևանի Ազնավուրի անվան հրապարակում տանգոյի երեկո է անցկացվել