Հայտնի ճագար Բագզ Բանին 75 տարեկան է (լուսանկարներ)

12:07 • 28.07.15

Մեղեդին, որը հնարավոր չէ շփոթել երբեք, և «Ուորներ Բրադըրզ» արտահայտությունն ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաների ստիպել են գլխակորույս վազել հեռուստացույցի մոտ՝ բղավելով «Բագզ Բանի»։ Հուլիսի 27-ին լրացել է մուլտֆիլմի թողարկման 75-ամյակը, գրում է buro247.ru-ն։

 

Սակայն դա չի նշանակում, որ մինչ 1940թ. Բագզը գոյություն չի ունեցել։ Առաջին անգամ անանուն ճագարիկը հայտնվել է Porky's Hare Hunt (1938) ֆիլմում, այնուհետև՝ Prest-O Change-O և Hare-um Scare-um (1939) ֆիլմերում։

 

Մուլտիպլիկատոր Չառլի Թորսոնն առաջինն է եղել, ով այդ կերպարի վրա գրել է «Bugs' Bunny»։ Այսպես ճագարն անուն է ստացել։ Հետագայում անունը ենթարկվել է որոշ փոփոխությունների, և նա դարձել է Բագզ Բանի։

 

1940թ. հուլիսի 27-ին էկրաններին է հայտնվել Թեքս Էվերիի կարճամետրաժ A Wild Hare մուլտֆիլմը։ Այդ ժամանակ է ճագարը դուրս եկել իր բնից և հարցրել որսորդին՝ «What's up, Doc?»։

 

Այժմ Բանին այդքան ակտիվ կենսակերպ չի վարում, ինչպես նախկինում, այլ միայն հայտնվում է Warner Broth. ընկերության լոգոյի վրա, հատկապես երբ խոսքն անիմացիայի մասին է։

 

Багз Банни уже не тот: сегодня бесстрашному кролику исполняется 75 лет

Багз Банни уже не тот: сегодня бесстрашному кролику исполняется 75 лет (фото 1)

Багз Банни уже не тот: сегодня бесстрашному кролику исполняется 75 лет (фото 2)

Original production layout drawing by Chuck Jones for his 1943 short cartoon, "Super Rabbit"

 

Հայտնի ճագար Բագզ Բանին 75 տարեկան է (լուսանկարներ)