Դի Կապրիոյի մասնակցությամբ նոր ֆիլմի անձնակազմը բողոքում է անմարդկային աշխատանքային պայմաններից

13:02 • 28.07.15

Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ The Revenant ֆիլմն այս տարվա ամենասպասված ֆիլմերից է, որին արդեն «Օսկար» են կանխատեսում։ Սակայն նկարահանման խմբի անդամների կարծիքով՝ ֆիլմի տեխնիկական կատարելությանը հաջողվել է հասնել աննկարագրելի աշխատանքի շնորհիվ։ Աշխատանքն ընթացել է սառնամանիքին, ամայի վայրում, և ոմանք The Revenant ֆիլմի արտադրությունն անվանել են վատագույն կարիերային փորձը, գրում է filmpro.ru-ն։

 

Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն հրաժարվել է նկարահանել ֆիլմը կանաչ էկրանի ֆոնին։ Նրա համար կարևոր է եղել, որ նկարահանող խումբն աշխատի բնական պայմաններում։ Նկարահանումներն անցկացվել են Կանադայում, և շատ մասնակիցների սարսափեցրել են։

 

Օդի ջերմաստիճանն իջել է մինչև -25 աստիճան, իսկ նկարահանումներն ընթացել են միայն սահմանափակ ժամանակահատվածում, քանի որ ռեժիսորը ցանկացել է աշխատել միայն բնական լուսավորության ներքո։

 

«Ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Նկարահանումների ժամանակ եղել են խնդիրներ, սակայն դրանցից ոչ մեկից ես չեմ ամաչում։ Իսկ այն տղայի մասին, ով մերկ պառկել է հատակին, կասեմ, որ ես նրանք մի քանի անգամ հարցրել եմ ինքնազգացողության մասին»,- ասել է Ինյարիտուն։

 

Ռեժիսորը հայտնել է նաև, որ թեև բարդ պայմաններին, անվտանգությունը միշտ եղել է առաջին տեղում։


Ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերին։
 

Դի Կապրիոյի մասնակցությամբ նոր ֆիլմի անձնակազմը բողոքում է անմարդկային աշխատանքային պայմաններից