Ուիթնի Հյուսթոնի դստեր դիահերձումը չի օգնել պարզել մահվան պատճառը

08:35 • 28.07.15

Նախնական դատաբժշկական փորձաքննությունը չի օգնել պարզել Բոբի Քրիստինա Բրաունի՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր մահվան պատճառը, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Ամերիկյան Ջորջիա նահանգի Ֆուլտոն շրջանի դատաբժիշկներն աղջկա մարմնի վրա չեն գտել որևէ լուրջ վնասվածք։ Բժիշկները նաև նշել են, որ Բրաունը նախկինում չի ունեցել հիվանդություններ, որոնք կարող էին մահվան պատճառ դառնալ:

 

Աղջկա մահվան պատճառները պարզելու համար բժիշկները մտադիր են հավելյալ փորձաքննություն անցկացնել, ինչի համար մի քանի շաբաթ կպահանջվի:

 

Երգիչներ Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի միակ դուստրը՝ 22-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը, մահացել է կիրակի օրը՝ հուլիսի 26-ին՝ վեց ամիս անցկացնելով կոմայի մեջ:

 

Հայտնի է, որ մեկ ամիս առաջ հարազատները որոշել էին դադարեցնել բուժումը, երբ բժիշկները խոստովանել էին, որ անզոր են։



Հիշեցնենք, որ Բոբի Քրիստինան անգիտակից վիճակում հայտնաբերվել էր լոգարանում հունվարի 31-ին։ 

Ուիթնի Հյուսթոնի դստեր դիահերձումը չի օգնել պարզել մահվան պատճառը