«Կուլտուրա»–ն ֆիլմ կցուցադրի Արտեմ Միկոյանի 110-ամյակի առիթով. պրեմիերա
Ռուսաստանյան «Կուլտուրա. հեռուստաալիքը օգոստոսի 5-ին (ժամը 19:55-ին) կցուցադրի Արտեմ Միկոյանի մասին «Կյանքը ՄԻԳ-ից էլ արագ» վերնագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Օգոստոսի 5-ին լրանում է հայազգի լեգենդար ավիակոնստրուկտոր, «ՄԻԳ» կործանիչ օդանավերի ստեղծողներից մեկի` Միկոյանի ծննդյան 110-ամյակը: Նա նաև ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից մեկն է համարվում:
Ֆիլմում պարզաբանվում են Միկոյանի հետ կապված հետաքրքիր մանրամասներ. օրինակ՝ պարզվում է, որ օդանավեր ստեղծելու գաղափարը նա դեռ մանկուց է ունեցել: Զարմանալիորեն եղել է և «փափուկ» մարդ,և ստեղծել է ռազմական մեքենաներ:
Կոլեկտիվին վերաբերվել է որպես մեծ ու համերաշխ ընտանիքի, յուրաքանչյուր աշխատողի դեմքով ու անձամբ է ճանաչել, ավելի շատ հայր է եղել, քան ղեկավար:










