Մոսկվայի փողոցներից մեկն անվանակոչվել է Վլադիմիր Վիսոցկու պատվին
Լուսանկարը՝ vercent.ru-ի
Մոսկվայի (ՌԴ) կառավարության նիստին որոշում է կայացվել քաղաքի մի շարք փողոցներ, պուրակներ և մետրոյի կայարաններ անվանակոչելու մասին, գրում է Interfax.ru-ն։
Մասնավորապես՝ վերանվանվել է Տագանկայի թատրոնի հարևանությամբ գտնվող փողոցը։ Այն այսուհետ կկրի հայտնի երաժիշտ, դերասան Վլադիմիր Վիսոցկու անունը։
Անցյալ շաբաթ օրը նշվել է Վլադիմիր Վիսոցկու մահվան 35-րդ տարելիցը։










