Մրայա Քերին իր աստղը կունենա Հոլիվուդի Փառքի ծառուղում
Երգչուհի Մրայա Քերին իր անվանական աստղը կունենա Հոլիվուդի Փառքի ծառուղում, գրում է Газета-ն։
Քերիի աստղը կբացվի օգոստոսի 5-ին և կլինի 2.556-րդը։ Աստղի տեղադրման հանդիսավոր արարողությանը հրավիրված են ռեժիսորներ Լի Դենիելսը և Բրեթ Ռաթները, ինչպես նաև Epic Records ընկերության ղեկավար Էլ Էյ Ռեյդը։
Մրայա Քերին 5 անգամ արժանացել է «Գրեմի» երաժշտական մրցանակի և ունեցել է 18 երգ, որոնք գլխավորել են Billboard-ը։










