Կատալոնիայում երաժշական փառատոնի ավարտական ծրագիրը կնվիրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Իսպանիայի Պոբլետ քաղաքում (Կատալոնիա) օգոստոսի 14-16-ը Հնագույն երաժշտության փառատոն կանցկացվի: Պոբլետի վանական համալիրում անցկացվելիք փառատոնն այս տարի նվիրվում է իսպանացի գրող, փիլիսոփա և աստվածաբան Ռայմունդ Լուլիի մահվան 700-րդ տարելիցին:
Ինչպես տեղեկացնում է La Vanguardia պարբերականը` փառատոնը կմեկնարկի «Երաժշտության հազար ու մի գիշեր» համերգով և կավարտվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված «Հայաստանի ոգին» համերգային ծրագրով, որին կհետևեն Սեբաստիան Բախի երաժշտության կատարումներ:
Զոհերի հիշատակը արվեստի միջոցով հարգելու համար կկատարվեն փառատոնի տնօրեն Խորհրդի Սավալի կողմից ընտրված հայ երաժիշտների գործեր, ինչպիսիք են Տիգրան Չուխաջյանը և Կոմիտասը:










