Հյու Ջեքմանը Wolverine-ի նոր լուսանկար է հրապարակել (լուսանկար)
Լուսանկարը՝@RealHughJackman-ի
Դերասան Հյու Ջեքմանը Twitter-ի իր էջում հրապարակել է Wolverine ֆիլմաշարի երրորդ մասում իր կերպարի լուսանկարը, գրում է lenta.ru-ն։
«Վերջին անգամ եմ ճանկերս օգտագործում։ Իսկ ի՞նչ կուզեիք տեսնել դուք», - գրել է դերասանը սոցիալական ցանցում:
Լուսանկարի վրա անգլերենով գրված է «Վերջին անգամ»՝ #onelasttime հեշթեգն օգտագործելով, իսկ դերասանը կանգնած է սև ֆոնի առաջ, և նրա ձեռքից դուրս է ելնում իր կերպարին հատուկ երկաթե ճանկը։











