Happy Birthday to You երգը կարող է զրկվել հեղինակային իրավունքից

10:08 • 29.07.15

Ռեժիսոր Ջենիֆեր Նելսոնի փաստաբաններն «անհերքելի ապացույցներ» են գտել, որոնք թույլ կտան զրկել Happy Birthday to You երգին հեղինակային իրավունքներից, գրում է gazeta.ru-ն:

 

Ջենիֆեր Նելսոնը 2013 թվականին հայց է ներկայացրել երգի իրավատերերի դեմ՝ վավերագրական ֆիլմում այն օգտագործելու համար 1,5 հազար դոլար վճարելուց հետո:

 

Հաշվարկների համաձայն՝ Warner/Chappell-ը, որին պատկանում է հեղինակային իրավունքը, մինչև 2 միլիոն դոլար է ստանում 19-րդ դարի վերջի շնորհավորական մեղեդին ֆիլմերում և հեռուստատեսային շոուներում օգտագործելու համար:

 

Դատական նիստը, որտեղ կհրապարակվեն ապացույցները, կանցկացվի հուլիսի 29-ին Լոս Անջելեսում: Փաստաբանները հայտարարում են, որ նոր տվյալների համաձայն՝ երգը չի եղել հեղինակային իրավունքի մասին օրենքի պաշտպանության տակ 1922 թվականից:

 

Happy Birthday to You երգը կարող է զրկվել հեղինակային իրավունքից