Սինդի Քրոուֆորդն աշխատում է 1980-ականների նորաձևության աշխարհի մասին սերիալի ստեղծման վրա

16:08 • 29.07.15

Դերասանուհի և մոդել Սինդի Քրոուֆորդը որոշել է իրեն փորձել հեռուստատեսային պրոդյուսերի դերում։ Ինչպես գրում է Variety ամսագիրը՝ 49-ամյա Քրոուֆորդն աշխատում է հեռուստասերիալի վրա ամերիկյան NBC հեռուստաալիքի համար։ Սերիալը նվիրված կլինի 1980-ականների նորաձևության աշխարհին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

««Կուռք» աշխատանքային անվանումով սերիալը կպատմի 2 մոդելային գործակալությունների պայքարի մասին»,- նշում է գործակալությունը։

 

Տվյալ աշխատանքն առաջինը կլինի Քրոուֆորդի համար որպես սերիալի պրոդյուսեր։ Սպասվում է, որ առաջին սեզոնն էկրաններին կհայտնվի 2016-ին։

 

Մեծ էկրանին Քրոուֆորդը եղել է միայն մեկ անգամ՝ 1985-ին։ Ուիլյամ Բոլդուինի հետ նա նկարահանվել է «Ազնիվ խաղ» մարտաֆիլմում, որտեղ կատարել է փաստաբանի դեր։

Սինդի Քրոուֆորդն աշխատում է 1980-ականների նորաձևության աշխարհի մասին սերիալի ստեղծման վրա