Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է հիփ-հոփի աստղերին նվիրված պայուսակների հավաքածուն
Լուսանկարը՝ The New Musical Express-ի
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է հիփ-հոփի աստղերին նվիրված պայուսակների հավաքածուն, գրում է The New Musical Express-ը։
Հավաքածուն թողարկվել է դերասանուհու Goop բրենդի ներքո։ Փոքր պայուսակներից յուրաքանչյուրն արժե 1.700 դոլար։
Դրանք նվիրված են Jay Z-ին, Էմինեմին, ինչպես նաև հանգուցյալ ռեփերներ Notorious B.I.G.-ին և Թուփաք Շակուրին։
Նախկինում դերասանուհին ցույց է տվել ռեփ մշակույթի հանդեպ իր սերը՝ 2011-ին Graham Norton Show-ի ժամանակ կատարելով Ice Cube-ի Straight Outta Compton երգից մի դրվագ։










