Իտալացին տեսողական խաբկանքներ է ստեղծում ձեռքի ափի մեջ (լուսանկարներ)
Իտալացի Լուկա Լուչեն գերիրական եռաչափ նկարչության լավագույն վարպետներից է, ով ձեռքի ափի մեջ անհավանական պատկերներ է ստեղծում:
Ինչպես նշում է Oddity Central-ը, հետաքրքրական է այն փաստը, որ Լուչեն մասնագիտությամբ պրոֆեսիոնալ դիմահարդար է, ով տիրապետելով գույների ու ստվերի «խաղի» բոլոր գաղտնիքներին՝ կարողանում է զարմանալի տեսողական խաբկանքներ ստեղծել:
Աղբյուրը նկատում է, որ նրա աշխատանքներն այնքան հմուտ են արված, որ առաջին հայացքից կասկածի տեղիք են տալիս:


















