Մայքլ Մուրը երգիծական ֆիլմ է նկարահանել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին
Լուսանկարը՝ duffelblog.com-ի
Fahrenheit 9/11 քննադատական վավերագրական ֆիլմի հեղինակ Մայքլ Մուրը ներկայացրել է 6 տարվա մեջ իր առաջին երգիծական ֆիլմը, որն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին է, գրում է Газета-ն։
Where To Invade Next ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտմեբերին 10-ին Տորոնտոյում բացվող Միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Ռեժիսոր- քաղաքական ակտիվիստը կարծում է, որ հակամարտությունների հանդեպ ձգտումն ամերիկյան ռազմական գերատեսչության մշտական պահանջն է։ Ֆիլմի մանրամասները դեռ չեն հրապարակվել։
«Դուք զգում եք, որ Մուրը երկար ժամանակ ինչ-որ յուրահատուկ, ինչ-որ էական բան ասելու ցանկություն է կուտակել»,- ասել է վավերագիր Թոմ Փաուերսը։
Փառատոնի կազմակերպիչները Where To Invade Next-ը նկարագրում են որպես ռեժիսորի առավել «սադրիչ և ուրախ» աշխատանք։










