Ալլա Պուգաչովան հերքել է Իսրայելի քաղաքացիություն ստանալու մասին լուրը
Վերջին տարիներին ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան իր երկվորյակների հետ մի քանի ամիս անցկացնում է Իսրայելում։ Այստեղ հաղորդավար և արտիստ Մաքսիմ Գալկինն իր ընտանիքի համար շքեղ առանձնատուն է վարձակալում։ Տեղի կլիման, զույգի ընկերների խոսքով, շատ լավ է երեխաների համար, գրում է Комсомольская правда-ն։
Հավանաբար, այն բանից հետո, երբ Պուգաչովան այս տարի Իսրայելում նշել է իր ծննդյան օրը, մամուլում սկսել են տարբեր լուրեր հայտնվել ռուսական բեմի Պրիմադոննայի մասին։
Օրեր առաջ ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ Պուգաչովային այնքան է դուր եկել Իսրայելը, որ նա մտադիր է հիմնավորվել այնտեղ և իսրայելական քաղաքացիություն ստանալ։
Հարցին՝ ճիշտ է, որ երգչուհին պատրաստվում է Իսրայելի քաղաքացիություն ստանալ, Պուգաչովան պատասխանել է կարճ և հստակ՝ «Անհեթեթություն»։










