Հոլիվուդյան դերասան Միկի Ռուրկը մտադիր է աշնանը ռինգ վերադառնալ
Հոլիվուդյան դերասան Միկի Ռուրկը մտադիր է աշնանը ռինգ վերադառնալ, հայտնել է նրա մենեջեր Վադիմ Կորնիլովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մարտը նախատեսվում է աշնանը։ Դեռևս տարբերակներ ենք քննարկում։ Դա կլինի 6 ռաունդով մենամարտ։ Միկին արդեն 1.5 ամիս է՝ մարզվում է»,- ասել է Կորնիլովը։
2014-ի նոյեմբերին Ռուրկը պրոֆեսիոնալ ռինգ էր վերադարձել 20-ամյա ընդմիջումից հետո։ Մոսկվայում 62-ամյա դերասանը նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Էլիոթ Սեյմուրին։
Ռուրկը բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից։ Պրոֆեսիոնալ ռինգում նա ունեցել է 9 մարտ՝ 7 հաղթանակ և 2 ոչ ոքի։










