Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմն ԱՄՆ-ում 254 դոլար է հավաքել. լրատվամիջոցներ

17:34 • 29.07.15

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմը վատագույն մեկնարկն է գրանցել ամերիկյան վարձույթի պատմության մեջ՝ առաջին հանգստյան օրերին հավաքելով ընդամենը 254 դոլար, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով kinodata.pro-ի տվյալները:

 

Նախորդ հակառեկորդը պատկանել է ՖԻՖԱ-ի պատմության մասին «Երազանքի լիգա» ֆիլմին, որը հունիսին կարողացել է վարձույթի մեկնարկին աշխատել 918 դոլար:

 

Եթե «Երազանքի լիգան» ցուցադրվել է 10 ամերիկյան կինոթատրոններում, ապա «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմը՝ միայն երկու էկրաններին:

 

Ռուսաստանյան ֆինանսավորմամբ, բայց ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմը ռուսական վարձույթ է դուրս եկել փետրվարին՝ հավաքելով 2,2 միլիոն դոլար:

 

Lenta.ru-ն հավելում է, որ MovieCityNews կայքի տվյալներով՝ ֆիլմը ցուցադրվել է ոչ թե երկու կինոթատրոնում, այլ 11: Այն հավաքել է 1.750 դոլար ուրբաթ օրը և 5.800 դոլար առաջին հանգստյան օրերին։

 

Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմն ԱՄՆ-ում 254 դոլար է հավաքել. լրատվամիջոցներ