Դերասանները նշել են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը
Տարբեր երկրներից հայտնի դերասաններ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ են համարում Դասթին Հոֆմանի մասնակցությամբ «Տուտսի» ֆիլմը։
Կինոյի 73 աստղերի շրջանում անցկացված հարցման հեղինակն ամերիկյան Time Out New York ամսագիրն է։
Հարցմանը մասնակցել են նաև եվրոպացի դերասաններ Ժյուլետ Բինոշը, Մայքլ Շինը, Քիլիան Մերֆին և Էնդի Սերկիսը։ Հարցման արդյունքները հրապարակվել են ամսագրի կայքում, փոխանցում է Лента-ն։
Ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Մառլոն Բրանդոյի և Ալ Պաչինոյի դերակատարմամբ «Կնքահայրը» ֆիլմը։
Երրորդ տեղում է Ջոն Կասավետիսի «Կինն ազդեցության տակ» ֆիլմը։










