Դենիել Ռեդքլիֆը ՀԴԲ-ի գործակալի դեր կխաղա իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմում

09:21 • 31.07.15

Լուսանկարը՝ deadline.com-ի


Դենիել Ռեդքլիֆը կկատարի Imperium ֆիլմի գլխավոր դերը, որը հիմնված է իրական դեպքերի վրա, գրում է Газета-ն։

 

Ռեդքլիֆը կկատարի Հետաքննությունների դաշնային բյուրոյի երիտասարդ գաղտնի գործակալի դեր, ով պետք է հետևի և կանգնեցնի մի խումբ ռասիստների, որոնք մտադիր են ճառագայթային սարք ստեղծել։

 

Ֆիլմի ռեժիսորը կլինի Դենիել Ռագուսիսը, ով հայտնի է իր կարճամետրաժ աշխատանքներով։

Դենիել Ռեդքլիֆը ՀԴԲ-ի գործակալի դեր կխաղա իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմում