Հոլիվուդի աստղերը կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին աջակցել Իրանի հետ գործարքին (տեսանյութ)

09:05 • 31.07.15

Դերասաններ Մորգան Ֆրիմանը, Ջեք Բլեքը և Նատաշա Լեոնեն տեսաուղերձ են ձայնագրել, որում կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին աջակցել Իրանի հետ գործարքին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նրանց հետ հոլովակում նկարահանվել են Հորդանանի թագուհի Նուրը, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը և ԿՀՎ նախկին աշխատակցուհի Վալերի Փլեյմը։

 

«Համաձայնագիրը, որն այժմ դրված է սեղանին, լավագույն երաշխիքն է, որ Իրանը ռումբ չի ստեղծի»,- ասել է Ֆրիմանը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Վիեննայում Թեհրանն ու միջազգային «վեցյակը»՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, ավարտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի աշխատանքները։

 

Подробнее:http://www.kommersant.ru/doc/2779043

 

Հոլիվուդի աստղերը կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին աջակցել Իրանի հետ գործարքին (տեսանյութ)