Տրոցկու տունը Ստամբուլում վաճառքի է հանվել 4.4 մլն դոլարով

17:14 • 31.07.15

Ստամբուլի Իշխանաց կղզիներից մեկում գտնվող առանձնատներից մեկի սեփականատերը վաճառում է տունը, որտեղ բնակվել է հեղափոխական Լև Տրոցկին։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, առանձնատունը վաճառվում է 4.4 մլն դոլարով։

 

3.550 քառակուսի մետր տարածք զբաղեցնող եռահարկ տունն իր այգով գտնվում է Բյույուքադա կղզում։ Վաճառող ընտանիքը գնորդին խնդրում է պահպանել Տրոցկու անունը։

 

Ներկայիս սեփականատերերը նաև ցանկացել են, որ տունը գնի Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունն ու վերածի թանգարանի։

 

Տրոցկին Խորհրդային միությունից աքսորվել էր 1929 թվականի դեկտեմբերին։ Կղզու այդ տանը նա կնոջ, թոռան և երեք թիկնապահների հետ բնակվել է մոտ 4 տարի։ Ավելի ուշ՝ 1940 թվականի օգոստոսի 20-ին, նա սպանվել էր խորհրդային հատուկ ծառայությունների գործակալ Ռամոն Մերկադերի կողմից՝ Մեխիկոյի իր տանը։

Տրոցկու տունը Ստամբուլում վաճառքի է հանվել 4.4 մլն դոլարով