«Բարի հրաշագործ» Լեոնիդ Յակուբովիչը նշում է ծննդյան 70-ամյակը (լուսանկարներ)

13:32 • 31.07.15

Այսօր հոբելյանի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում Ռուսաստանում և Ռուսաստանից դուրս սիրված հաղորդավար և դերասան Լեոնիդ Յակուբովիչը։ Այսօր նա նշում է ծննդյան 70-ամյակը։

 

Մասնագիտությամբ ինժեներն արդեն մոտ 25 տարի պտտում է «հաջողության անիվը» «Հրաշքների դաշտը» հայտնի հաղորդման շրջանակում, ներկայացնում է 1tv.ru-ն։

 

«Նա կտրուկ մարդ է։ Կարող է և՛ բղավել, և՛ բռունցքով սեղանին հարվածել։ Սակայն նա նաև շատ արագ է հանգստանում։ Պարզ է, որ ինքն էլ է ամաչում, որ այդպես բարկանում է։ Սակայն այդպիսին է բնավորությունը»,- պատմում է Յակուբովիչի որդին՝ Արտյոմ Անտոնովը։

 

Հեռուստատեսություն Յակուբովիչն ուշ է եկել՝ 45 տարեկանում, երբ Վլադ Լիստևը հրավիրել է պտտեցնել «հաջողության անիվը»։ Շոուն շարունակվում է արդեն 25 տարի։

 

«Իմ գործն է ստեղծել լավ տրամադրություն։ Եվ քանի դեռ դա ինձ մոտ ստացվում է, ես կզբաղվեմ դրանով։ Երբ հասկանամ, որ դա չի ստացվում, ստիպված կլինեմ հեռանալ»,- ասել է ՌԴ ժողովրդական արտիստ Լեոնիդ Յակուբովիչը։

 

 

«Բարի հրաշագործ» Լեոնիդ Յակուբովիչը նշում է ծննդյան 70-ամյակը (լուսանկարներ)