ԱՄՆ-ում մահացել է քանթրի ոճի երգչուհի Լին Անդերսոնը

15:12 • 01.08.15

ԱՄՆ-ում 67 տարեկանում սրտի կաթվածից մահացել է քանթրի ոճի երգչուհի Լին Անդերսոնը, գրում է Tennessean-ը։

 

Նշվում է, որ երգչուհուն նախկինում թոքաբորբով հիվանդանոց էին տեղափոխել Իտալիա կատարած այցից հետո։

 

Անդերսոնը լեգենդար Rose Garden երգի կատարողն է, որի համար արժանացել է «Գրեմի» մրցանակի։

 

Նրա երգերը հսկայական ժողովրդականություն էին վայելում 1970-ականներին։ 

 

ԱՄՆ-ում մահացել է քանթրի ոճի երգչուհի Լին Անդերսոնը