Անտոնիո Բանդերասը կնկարահանվի սերիալում
Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը «Կուբայական քառյակ» կարճ սերիալում կկատարի ֆիլմի գլխավոր դերը, նշում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Ֆիլմի հիմքում կլինի կուբացի հայտնի գրող Լեոնարդո Պադուրայի «Տարվա եղանակները» ստեղծագործությունը։ Դետեկտիվ պատմությունների կենտրոնում խուզարկու Մարիո Կոնդեն է, ով միշտ երազել է գրող դառնալ։
Բանդերասը կկատարի ոստիկանի դերը՝ զուգահեռ կստանձնի սերիալի գործադիր պրոդյուսերի պարտականությունները։ Սերիալը կցուցադրվի ամբողջ աշխարհում։










