15-ամյա ընդմիջումից հետո ամերիկացի ռեփեր Dr.Dre-ը նոր ալբոմ կթողարկի

11:07 • 02.08.15

Լուսանկարը՝ dailychiefers.com-ի
 

Ամերիկացի հայտնի ռեփեր Dr.Dre-ն հայտարարել է, որ 15-ամյա ընդմիջումից հետո առաջիկայում նոր ալբոմ է թողարկելու, գրում է ТАСС գործակալությունը։


«Straight Outta Compton իմ նոր ալբոմը հնարավոր կլինի ձեռք բերել օգոստոսի 7-ից սկսած»,-հայտարարել է նա իր վարած ռադիոհաղորդման ժամանակ։


Նոր ալբոմում երաժիշտը պատմում է կալիֆոռնիական N.W.A. խմբի մասին, որը ստեղծագործում էր հիփ-հոփ ոճում և համարվում է գանգստա-ռեփ կոչվող երաժշտական ոճի հիմնադիրը։


Dr.Dre-ն  N.W.A. խմբի անդամ է եղել, սակայն 1991-ին դուրս է եկել խմբից։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են ամերիկացի հայտնի ռեփերներ, այդ թվում նաև Էմինեմը և Քենդրիկ Լամարը։

15-ամյա ընդմիջումից հետո ամերիկացի ռեփեր Dr.Dre-ը նոր ալբոմ կթողարկի