6 անկրկնելի կադր Հայաստանից և ԱՊՀ-ի մյուս երկրներից. Մոսկվայի ֆոտոցուցահանդեսը` լուսանկարներով

20:53 • 02.08.15

«Ռոսսիյսկայա գազետա»-ն անդրադարձել է Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցադրության 59-րդ տաղավարի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են նախկին խորհրդային երկրները` լավագույն լուսանկարիչների աչքերով:
 

Աղբյուրն առանձնացրել է 6 կադր` Էստոնիայից (հին խրճիթով), Տաջիկստանից (ֆուտբոլի առաջնությունից), Հայաստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից. վերջիններիս դեպքում` հիմնականում բնության տեսարաններով:


Դրանցում այս կամ այն երկրները ցուցադրված են ոչ թե իրենց հայտնի տեսարժան վայրերով, այլ «գեղատեսիլ ակնթարթներ»` նաև առօրյայից: Դրանցում մարդիկ են ու առօրյան` առանց քաղաքականության:


Աղբյուրի բնորոշմամբ՝ ներկայացված կադրերը ֆիքսում են անմոռանալի ակնթարթներ, որոնք փոխում են տարածված պատկերացումները ԱՊՀ-ի երկրների կյանքի մասին:

 

 

 

6 անկրկնելի կադր Հայաստանից և ԱՊՀ-ի մյուս երկրներից. Մոսկվայի ֆոտոցուցահանդեսը` լուսանկարներով