Tokio Hotel խումբը հյուրախաղերով Ռուսաստան կայցելի
Լուսանկարը՝ Global Look-ի
Գերմանական Tokio Hotel փոփ-ռոք խումբը հյուրախաղերով Ռուսաստան կայցելի, գրում է lenta.ru-ն։
Այդ մասին տեղեկացրել են խմբի անդամները Facebook-ի իրենց էջում։ Համերգները կսկսվեն հոկտեմբերի 10-ին՝ Իրկուտսկում, և կավարտվեն նոյեմբերի 4-ին՝ Վորոնեժում։
Երաժիշտներն ընդհանուր առմամբ կայցելեն 16 ռուսական քաղաք։
«Անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը»,-Facebook-ում գրել են Tokio Hotel խմբի անդամները։
Խումբը կայցելի Սիբիրի, Ուրալի և Պովոլոժյեի մի շարք քաղաքներ, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա։
Խումբը կազմավորվել է 2001-ին՝ Մագդեբուրգում։ Սկսած 2005 թվականին Durch den Monsun սինգլի թողարկումից, Tokio Hotel խումբը տարբեր երկրներում և անվանակարգերում արժանացել է 110 մրցանակի։










