Ֆրանսիայում առգրավվել են Պաբլո Պիկասոյի 25 մլն եվրո արժողությամբ կտավը

14:09 • 04.08.15

Ֆրանսիացի մաքսայիններն առգրավել են Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը, որն արժե առնվազն 25 մլն եվրո։ Այն փորձել են տանել Շվեյցարիա, գրում է РИА Новости-ն։

 

Մաքսատան աշխատակիցները կտավը հայտնաբերել են Կորսիկա կղզում՝ նավում։ Թանկարժեք կտավը պատկանում է իսպանացի հայտնի բանկիր Ջեյմի Բոտենին։ Վերջինս նաև այն ընկերության բաժնետերն է, որին պատկանում է այդ նավը։ Անձամբ 79-ամյա բանկիրը նավում չի եղել։

 

2012-ին կտավի սեփականատերն արդեն փորձել է իր հավաքածուի թանկարժեք նմուշը Մեծ Բրիտանիա տեղափոխելու թույլտվություն ստանալ։ Այն ժամանակ այդ խնդրանքը չէր ընդունվել Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից։

 

Այժմ Ֆրանսիայի իշխանությունները սպասում են կտավն իրենց հանձնելու մասին իսպանացի գործընկերների հարցմանը։