Պոմպեյի մոնումենտալ տաճարը կրկին բաց է այցելուների համար
Պոմպեյի մոնումենտալ տաճարը, որը վերականգնման փուլում էր գտնվում Grande Progetto Pompei նախագծի շրջանակներում, կրկին բաց է այցելուների համար:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` կառույցը, որը հռոմեացիներն օգտագործում էին բանակցություններ վարելու և արդարադատություն հաստատելու համար, կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարի 2-րդ կեսին:
Վերականգնող վարպետներն ամրացրել և թարմացրել են տաճարի գաջապատ աղյուսե սյուները: Վնասված հատվածների վերականգնումը տեղի է ունեցել նորարարական նյութերի և տեխնիկայի օգնությամբ, որպեսզի հուշակոթողի արտաքին տեսքը որևէ փոփոխության չենթարկվի:










