Երգչուհի Գվեն Ստեֆանին և երաժիշտ Գևին Ռոսդեյլն ամուսնալուծվում են 13 տարվա համատեղ կյանքից հետո

10:15 • 04.08.15

Ամերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին և նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Գևին Ռոսդեյլը, ամուսնալուծվում են։ Ամուսնությունը խզող փաստաթղթերը ներկայացվել են Կալիֆորնիա նահանգի դատարաններից մեկը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Փաստաթղթերում 45-ամյա երգչուհին նշել է, որ ամուսնալուծության պատճառն ամուսինների միջև «անհաղթահարելի տարբերություններն» են։ Հայտնի զույգը, որն ունի 3 երեխա, ապրում է Լոս Անջելեսում։ Նրանց ամուսնությունը շարունակվում էր ավելի քան 12 տարի։

 

«Թեև մենք համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծության մասին, մենք շարունակում ենք ծնողներ մնալ մեր երեխաների համար և միասին շարունակելու ենք նրանց  դաստիարակել երջանիկ և առողջ միջավայրում»,- նշվում է ամուսինների համատեղ հայտարարությունում։

 

 

Երգչուհի Գվեն Ստեֆանին և երաժիշտ Գևին Ռոսդեյլն ամուսնալուծվում են 13 տարվա համատեղ կյանքից հետո