Անգլիայում այցելուների համար բացվել է «Թագավոր Արթուրի մորուք» կոչվող քարանձավը (լուսանկարներ)

21:29 • 05.08.15

Անգլիայի Սոմերսեթ կոմսության Wookey Hоle հանրահայտ քարանձավների կազմում գտնվող եզակի և հսկայական ստորգետնյա քարայրը, որին բնորոշ է արտասովոր ժայռային կառուցվածքը, արդեն բաց է այցելուների համար:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` քարայրը գտնվում է Mendtip Hills բլուրների տակ` 80 մետր խորությունում և ստորգետնյա լիճ ունի: Քարանձավը ժայռային խցանումներից մաքրելու համար 3 տոննա պայթուցիկ է օգտագործվել:


Երկրաբաններին ապշեցրել է լեռնային բնության հազվագյուտ կառուցվածքը, որը սովորաբար կազմավորվում է ջրի հոսքի ազդեցության ներքո: Քարանձավի պատերի գոգավոր մակերեսի շնորհիվ այն ստացել է «Թագավոր Արթուրի մորուք»:  Այն համարվում է Անգլիայի արևմուտքում տեղակայված խոշորագույն տեսարժան վայրը:
 

 

 

Անգլիայում այցելուների համար բացվել է «Թագավոր Արթուրի մորուք» կոչվող քարանձավը (լուսանկարներ)