Դմիտրի Խվորոստովսկու բուժումը դրական արդյունքներ է տալիս
Օպերային հանրահայտ երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մոտ այս ամառ գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել։ Արտիստը ստիպված էր հետաձգել իր բոլոր ելույթները Եվրոպայում՝ բուժման կուրս սկսելու համար։
Նրան մեծ աջակցություն են ցուցաբերում ընկերներն ու գործընկերները, ովքեր բեմ էին բարձրացել «Դիմա, դու կհաղթես» գրառմամբ վերնաշապիկներով։ Նրանց ֆլեշմոբին միացել էին նաև այլ աստղեր, գրում է Комсомольская правда-ն։
Երգիչն իր բուժումը սկսել է բրիտանական հիվանդանոցում, որն աշխատում է թագավորական ընտանիքի հետ, և, ամենայն հավանականությամբ, բուժումը տվել է իր արդյունքները։ Վերադարձել է շարժումների համակարգումը։ Իսկ պրոցեդուրաներից հետո առաջացած ցավը Դմիտրին մեղմում է յոգայի միջոցով։
Իսկ երեկ արտիստը հրապարակել է լուսանկար և գրառում կատարել։ «Ես շատ շնորհակալ եմ աջակցության համար իմ ընտանիքին, ընկերներին, բժիշկներին և երկրպագուներին։ Մենք պայքարում ենք և կհաղթենք»,- գրել է երգիչը։











