Էլդար Ռյազանովին դուրս են գրել հիվանդանոցից
Հանրահայտ ռուս ռեժիսոր, դերասան և սցենարիստ Էլդար Ռյազանովին դուրս են գրել Բուրդենկոյի անվան հիվանդանոցից, որտեղ բուժում էր անցնում, տեղեկացնում է metronews.ru-ն։
Հարազատների խոսքով` ԽՍՀՄ ժողովրդական արտիստն իրեն լավ է զգում և անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Ներկա պահին նրա վիճակն անհանգստության տեղիք չի տալիս:
Ինչպես նշել է 87-ամյա Ռյազանովի թոռը` հետազոտությունների արդյունքները բավարար են և հիվանդանոցում մնալու կարիք չկա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռյազանովի մոտ սրտի կաթված է եղել, որի պատճառով նրա վիրահատությունը հետաձգվել է: Այնուհետև դերասանի թոռը հայտնել էր, որ նա կաթված չի ստացել, և վիրահատություն էլ չեն արել:
Նույն հիվանդանոցում Ռյազանովը բուժման կուրս էր անցել նաև անցյալ տարվա նոյեմբերին:










